Կիպրոսն ու Հունաստանը մտադիր են Եվրոպական կառույցներում բարձրացնել 1974 թվականին հույն ռազմագերիների կոտորածի հարցը: Կիպրոսի հունական կառավարությունը որոշում է ընդունել 1974թ. Կիպրոսի խաղաղության շարժման ժամանակ թուրքական գերության մեջ հայտնվածների կոտորածի հարցը տեղափոխել եվրոպական քննարկումների օրակարգ, որոնց ոսկորները գտել են Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանարապետության Սերդարլը գյուղում:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Hurriyet»-ը, «այդ հարցի վրա Եվրոպայի ուշադրությունը հրավիրելու նպատակով Կիպրոսի ներկայացուցիչների պալատի հայազգի նախագահ Մարիոս Կարոյանը և Հունաստանի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիուֆասիսը համատեղ գործելու որոշում են կայացրել»: Նրանք մտադիր են նույնիսկ հարցը տեղափոխել Եվրախորհրդի օրակարգ: Կիպրոսի Հանրապետության DISI կուսակցության պատգամավոր Խրիստոս Պերգուդիսը ԵԽ գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսին պահանջ է ներկայացնելու գերիների ոչնչացման վերաբերյալ Թուրքիայից բացատրություն ստանալու համար:

Հույները իրենց մեղադրանքները հիմնավորում են տարբեր լուսանկարներով, ինչպես նաեւ բերում են 1974թ. Կիպրոսի խաղաղության շարժման ընթացքում հույների մոտ գերի ընկած ռազմական գործողությունները լուսաբանող թղթակից Էրգին Քոնուքսերի ցուցմունքը, ով ասել է. «Հույն գերիներին սպանել են ոչ թե թուրք զինվորները, այլ թուրք մոջահեդները»: