Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը իր կիրակնօրյա «Ալո, նախագահ» հեռուստաշոուի ժամանակ հայտնել է, որ առաջիկա օրերին Կարակաս կայցելի Դիեգո Մարադոնան եւ ֆուտբոլ կխաղա իր հետ: «Ինձ զանգել է Մարադոնան, որն այցելելու է մեր երկիր: Նա ցանկություն է հայտնել լինել մեզ մոտ: Ես էլ նրան առաջարկեցի ֆուտբոլ եւ սոֆտբոլ խաղալ: Նա համաձայնեց»,- ուղիղ եթերում ասել է Վենեսուելայի նախագահը: Sovsport.ru-ն նաեւ տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին Չավեսի հաղորդումը հանվել էր ծրագրից, քանի որ նույն ժամին հեռարձակվում էր ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը: