Թուրքիայի Բայբուրթ (պատմական Բաբերդ-խմբ) քաղաքապետ Մեթե Մեմիշը հայերին կոտորած թուրք զինվորականների քայլերը հերոսություն է անվանել։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Բայբուրթի քաղաքապետ Մեթե Մեմիշը Բայբուրթը հայերից զավթելու 97-րդ տարելիցի հետ կապված շնորհավորական հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, թե 97 տարի առաջ թուրք զինվորները «հայրենիքը» պաշտպանելու համար Բայբուրթում պատմության մեջ իրենց անունն են գրել։
Թուրք քաղաքապետը պնդել է, թե 1918-ի փետրվարի 21-ին թուրք զինվորները «ազատագրել են» Բայբուրթը հայերի «բռնություններից»՝ հերոսություն անելով։





























