Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մանֆրեդ Նովակը հույս է հայտնել, որ բանտարկված իրանցի ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող կտտանքների մասին մեղադրանքները կդառնան հետաքննության առարկա։
Նա իրանական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ավելի քան 300 դեպքերի վրա, որոնք վերաբերում են ենթադրվող կտտանքներին եւ դաժան վերաբերմունքին։ Նովակը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են քննել իրենց տարածքներում ենթադրվող կտտանքների մասին մեղադրանքները։



























