Մինչեւ ընթացիկ տարեվերջ Բելառուսը ռուսական գազի դիմաց ռուբլով է վճարելու: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Գազպրոմ»-ի ֆինանսա-տնտեսական բաժնի ղեկավար Անդրեյ Կրուգլովին:
«Մենք Բելառուսի հետ վաղուց գազի համար մեր հաշվարկները ռուբլիով ենք կատարում»,- հայտարարել է Կրուգլովը:
2014 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Բելառուսն ու Ռուսաստանւ պայմանավորվել են Ռուսաստանի կողմից մատակարարվող ապրանքների գները ֆիքսել արտարժույթով: Ընդ որում, ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի կառավարությունից պահանջել էր Ռուսաստանի հետ հաշվարկները կատարել դոլարով եւ եվրոյով՝ էներգակիրների համար հաշվարկների նմանությամբ:
Արեւմտյան պատժամիջոցների սահմանումից անմիջապես հետո շուկայի մասնակիցները խոսեցին էներգառեսուրսների արտահանման հարցում ռուբլու անցնելու հնարավորության մասին: Բելառուսը տարեկան շուրջ 20 մլրդ խորանարդ մետր ռուսական գազ է գնում:


























