Դորտմունդի շախմատային սուպերմրցաշարի 4-րդ տուրում հերթական սենսացիան է մատուցել վիետնամցի Լե Կուան Լիեմը, ով պարտության է մատնել ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին: Մինչ այդ, վիետնամցին այս մրցաշարում ոչ ոքի էր խաղացել Վլադիմիր Կրամնիկի հետ: Ռուսաստանցին 4-րդ տուրում միավորը կիսել է Շաքրիար Մամեդյարովի հետ:

38-րդ Sparkassen Chess Meeting

4-րդ տուր

Լե Կուան Լիեմ (Վիետնամ) – Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) – 1:0

Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – 0,5:0,5

Արկադի Նայդիչ (Գերմանիա) – Պետեր Լեկո (Հունգարիա) – 0,5:0,5

Մրցաշարային վիճակը. Մամեդյարով` 3, Պոնոմարյով` 2,5, Լիեմ` 2, Կրամնիկ, Լեկո, Նայդիչ` 1,5-ական.

5-րդ տուրի զույգերը. Պոնոմարյով – Մամեդյարով, Լեկո – Լե Կուան Լիեմ, Կրամնիկ – Նայդիչ: