Թեխասի 27-ամյա բնակչուհի Վերոնիկա Էրնանդեսը հղիության 9-րդ ամսում է: Բայց մեկ բան նրան առանձնացնում է մյուս բոլոր ապագա մայրերից: Կինը շարունակում է մահացու վտանգավոր հնարքներ կատարել. սրեր եւ դաշույններ է կուլ տալիս:

«Ես պաշտում եմ ադրենալինը, չեմ կարող առանց դրա ապրել: Եվ ես հավատում եմ, որ մեր մարմինն այնպիսի խենթ բաների է ունակ, որոնց մասին մենք գաղափար անգամ չունենք: Հույս ունեմ՝ իմ որդին վնասված ականջով չի ծնվի»,- կատակել է Վերոնիկան:

Ըստ Lifenews-ի, ամբողջ աշխարհում ընդամենը մի քանի տասնյակ մարդ կարող է կրկեսային նման հնարք կատարել՝ սուր կուլ տալ, եւ նրանց 15%-ը կանայք են: Շոուի այցելուներին նա ծանոթ է Jai Le Bait բեմական կեղծանվամբ:

Dallas Morning News-ի նկարահանումների ժամանակ կինը ցուցադրել է իր ունակությունը՝ կուլ տալով 35 սմ-անոց սուրը: Վերոնիկայի հավաստմամբ, հղիությունն իրեն չի խանգարում հնարքներ ցուցադրել: