Բեյլորի համալսարանի գիտնականներն ուսումնասիրություն են կատարել, որին մասնակցել են 19-24 տարեկան 346 կանայք եւ տղամարդիկ: Հետազոտողները մանրամասն հարցաթերթիկ են լրացրել, որոնց նպատակը բջջային հեռախոսներից նրանց կախվածության մակարդակը եւ անձնական հատկանիշները գնահատելն է եղել: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց, որոնք չեն կարող ապրել առանց հեռախոսի, հատուկ է տրամադրության կտրուկ անկումն ու իմպուլսիվ վարքագիծը: Գիտնականները կապ են հայտնաբերել հեռախոսից կախվածության եւ էմոցիոնալ անկայունության, ինչպես նաեւ առաջադրված խնդրի ուղղությամբ կենտրոնանալու դժվարությունների միջեւ:
Ըստ MedDaily-ի, էլեկտրոնային սարքերից կախվածությունն էքստրավերտների մոտ ավելի հաճախ է նկատվում, քան ինտրովերտների: Հետազոտողների կարծիքով, մարդիկ, որոնց տրամադրությունը հաճախ է փոփոխվում, փորձում են էլեկտրոնային փոստը հաճախ ստուգելով կամ հաղորդագրություններ ուղարկելով կայունացնել իրենց հուզական վիճակը:





























