Ֆինն պարուսույց Անանդա Կոնոնենը մումի-տրոլների մասին Տուվե Յանսոնի հեքիաթների հիման վրա բալետ է բեմադրել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Քոնոնենը խոստովանել է, որ գաղափարը ֆիննական ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Քենեթ Գրեւինն է: Բեմադրության հիմքում «Մումի-տրոլը եւ գիսաստղը» պատմվածքն է:
Սյուժեի համաձայն, Մումի-տրոլն ընկերների հետ Մումիդոլից ուղեւորվում է բարձրլեռնային աստղադիտարան եւ հակառակը՝ փորձելով պարզել, արդյո՞ք դեպի Երկիր սուրացող գիսաստղը սպառնում է մոլորակին:
Պրեմիերան կայանալու է մայիսի 10-ին, Հելսինկիում, Ֆիննական ազգային օպերայի բեմում: Օպերայի Facebook-ի էջում նշված է, որ բալետը նախատեսված է 4 եւ ավելի տարեկան երեխաների համար: Տոմսերի արժեքը շուրջ 40 եվրո է:





























