Իտալական Սանաձարո դե Բուրգոնդի  քաղաքի երեք հրուշակագործ Բուրգունդյան փառատոնի մասնակիցների համար 49.26 մ երկարությամբ հսկայական շոկոլադե սալիկ են պատրաստել։

Այդ հսկա շոկոլադը ճանաչվել է աշխարհում ամենաերկարը եւ գրանցվելու է Գինեսի ռեկորդների գրքում, գրում է «Իտալիա պո ռուսկի» պարբերականը։ Շոկոլադե սալիկի համար հրուշակագործները օգտագործել են 51 կգ սեւ շոկոլադ։

Սանաձարո դե Բուրգոնդի ի քաղաքապետ Ջովանի Մաջիի հասակի երկարությամբ հսկա սալիկը այնուհետեւ բաժանել են հյուրերին։ Սանաձարո դե Բուրգոնդի քաղաքը նախկինում արդեն սահմանել է կարեւոր խոհարարական ռեկորդներ , օրինակ՝ աշխարհի ամենածանր դիմակահանդեսային  թխվածքաբլիթը (chiachhere) կամ գլիտվեյնի ամենամեծ խնջույքը։