Փետրվարի 20-ին Դանիայում գրանցվել է երկրի պատմության մեջ վիճակախաղի ամենախոշոր շահումը։ EuroJackpot վիճակահանության երջանիկ հաղթողը շահել է 315 մլն կրոն (42.2 մլն եվրո)։ Այս մասին գրում է DR.dk-ը։
Շահած տոմսը գնել էին Զելանդիա կղզու Հելսինգոր քաղաքի մի սուպերմարկետից։ «Մենք դեռեւս ոչ մի պատկերացում չունենք, թե ով է հաղթողը։ Հնարավոր է, այդ մարդն ինքը դեռ չգիտի, որ ջեքփոթ է շահել, քանի որ ոչ բոլորն են վիճակահանությունից հետո անմիջապես ստուգում իրենց տոմսերը»,- հայտարարել է EuroJackpot-ի ներկայացուցիչը։





























