Սան Ֆրանցիսկոյի New Frontier Foods ընկերությունը ծովային ջրիմուռներից Ocean’s Halo բնական չիփսեր է ստեղծել:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով, այդպիսի չիփսերը հարուստ են սննդարար նյութերով եւ շատ օգտակար են: Բացի այդ, չիփսերը փաթեթավորված են կենսաբանորեն քայքայվող փայտե մանրաթելային փաթեթներում:

Դրանք թթվածնից եւ խոնավությունից բարձր պաշտպանվածություն են ապահովում, ինչը նպաստում է չիփսերը երկար ժամանակ խրթխրթան պահել: Ըստ Kedem-ի, հինգ տարբեր համերով չիփսերը կարելի է ձեռք բերել ամերիկյան խանութներում կամ պատվիրել առցանց: