Ռուսաստանի եւ Գերմանիայի առաջնորդներն այսօր Սոչիում կայանալիք հանդիպման ընթացքում քննարկելու են Մերձավոր Արեւելքում խաղաղությանը նպաստելու, տարածաշրջանային հակամարտությունների՝ մասնավորապես ղարաբաղյան եւ ռուս-վրացական հակամարտությունների կարգավորման հարցերը: Այդ մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրին:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը՝ նախագահ Մեդվեդեւի հրավերով, աշխատանքային այցով ժամանելու է Ռուսաստան: Ռուս-գերմանական ոչ պաշտոնական հանդիպումն ամենաբարձր մակարդակով կայանալու է Սոչիում: