ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան՝ լրացված կազմով:
Սեպտեմբերի սկզբին տարածաշրջան է այցելելու ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, իսկ մի քանի օր անց նա ժամանելու է արդեն ՄԽ ամերիկացի եւ ռուսաստանցի նոր համանախագահների ուղեկցությամբ: Այցի նպատակն է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման ուղիները: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ավարտել է իր տարածաշրջանային այցը, եւ հավանաբար կլքի համանախագահի աթոռը:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովին ամենայն հավանականությամբ կփոխարինի ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:



















