Կանադայի Նոր Շոտլանդիայի եւ Նյու Բրանսուիկի նահանգների քաղաքների փողոցները կարող են ջրասույզ լինել հորդառատ անձրեւների պատճառով, որոնք հաջորդել են տարածաշրջանում տեղացած առատ ձյանը։ Այս մասին կիրակի հայտարարել է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը ։

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ մոտ օրերս սպասվում են մինչեւ 30 մմ տեղումներ։ Բացի այդ, ջերմաստիճանի կտրուկ տաքացման հետեւանքով ակտիվորեն հալչում են ձնակույտերը։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում տարածաշրջանում 170 սմ ձյուն է տեղացել, գրում է ՏԱՍՍ-ը։

Նոր Շոտլանդաիյի եւ Նյու Բրանսուիկի ոստիկանությունը խնդրում է տեղաբնակներին հնարավորինս քիչ օգտվել մեքենաներից։

Փրկարար ծառայությունները դիմել են ազգաբնակչությանը՝ խնդրելով «վթարային պահուստ» հավաքել հնարավոր տարհանման համար։