Մեծ Բրիտանիայում ծովն ընկած ամուսնական մատանին գտել են 6 տարի անց, գրում է The Daily Mail-ը:

Փրկարար Մարկ Թորնի պլատինե մատանին ծովն էր ընկել, երբ նա արտակարգ ահազանգով ծով էր դուրս եկել 2009 թվականին: Բրիտանացին երկար ժամանակ մետաղորսիչով «սանրել էր» թե ծովափը, թե ջրի հատակը, բայց ապարդյուն, հաղորդում է Gazeta-ն:

Վեց տարի անց ծանոթ փրկարար Սթիվ Վուլֆորդը պատահաբար գտել է մատանին տեղատվության ժամանակ:

Թորնը խոստովանել է, որ ուրախությունից կորցրել է իրեն: «Կարծում եմ, ես Սթիվին մեկ շիշ վիսկ եմ պարտք»,-ասել է փրկարարը, որն ամուսնացել է 2004 թվականին: