Բաքվում ավազակային հարձակման է ենթարկվել Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատան ատաշե Դ. Բիրնբաումը:

Ադրբեջանի ՆԳՆ փոխանցմամբ՝ դեպքի առթիվ գերմանացի դիվանագետի ներկայացրած հայտարարության մեջ ասվում է, որ ISR Plaza հյուրանոցում տեղակայված դեսպանատան գրասենյակում Բիրնբաումը վիրավորանքների եւ ֆիզիկական ճնշման է ենթարկվել անհայտ անձի կողմից:

Այդ մարդու խուլիգանական վարքի արդյունքում դեսպանատան նորմալ աշխատանքային ռեժիմը խախտվել է:

Անցկացվել է հետաքննություն եւ պարզվել, որ խուլիգանը Բաքվի բնակիչ Ֆարիդ Նաջաֆգուլիզադեն է:

Քննչական մարմինը բացատրություն է վերցրել գերմանացի դիվանագետից, դեսպանատան այլ աշխատակիցներից, ինչպես նաեւ Ֆարիդ Նաջաֆգոլիզադեից:
Հարուցվել է քրեական գործ «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով: