Բանգլադեշում խորտակված լաստանավի զոհերի թիվը հասել է 70-ի։ Այս մասին գրում է Fox News-ը։
Երկուշաբթի առավոտյան դիակների որոնման աշխատանքները պաշտոնապես դադարեցվել են այն բանից հետո, երբ լաստանավը դուրս էր բերվել ջրից եւ ափ հանվել։
Փրկարարները շարունակում են հսկողության տակ պահել դեպքի վայրը, քանի որ դեռեւս կան անհետ կորածներ, որոնց կոնկրետ թիվը պարզ չէ, գրում է Gazeta-ն։
Ենթադրվում է, որ վթարի պահին ջերմանավ վրա եղել է 140 ուղեւոր։ Միջադեպը տեղի էր ունեցել կիրակի Պադմա գետի վրա՝ մայրաքաղաք Դաքքայից 25 կմ հեռավորության վրա։ Լաստանավը բախվել էր բեռնատար նավին եւ ջրասույզ եղել։
Փրկարարները կիրակի գետից հանել են 48 մարմին, եւս 22-ը հայտնաբերվել է երկուշաբթի։


























