Հայ ազգային կոնգրեսը  չի հայտարարում ԲՀԿ-ի հետ իր համագործակցությունը դադարեցնելու մասին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կորոշի ԲՀԿ-ն, իսկ այդ մասին կարող են ասել միայն Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմը:

Այսպես, թե այնպես, ՀԱԿ-ը ջանում է ռեժիմը տապալելու արդյունավետ մարտավարություն մշակել, հավելել է Զուրաբյանը:

«Այդպես մենք գործել ենք 2007-ին, 2008-ին, 2011-ին: Մեր դիվանագիտական հաղթանակը կարելի է համարել այն, որ 2011-ին ԲՀԿ-ն իր բոլոր ռեսուրսներով անցավ դիմադրության: Իհարկե, առանց ԲՀԿ-ի դժվար կլինի: Որքան շատ լինեն դաշնակիցները, այնքան լավ, որքան քիչ լինեն՝ այնքան վատ: Սա այբբենարանային ճշմարտություն է: Բայց ես դեռ չեմ ասում, որ մենք գործելու ենք առանց ԲՀԿ-ի: Ամեն ինչ կախված է նրանց մոտեցումներից»,-հայտարարել է Զուրաբյանը: