Լիբիայի իշխանությունենրը որոշում են կայացրել երկրից հեռացնել թուրքական բոլոր ընկերություններին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Լիբիայի իշխանությունների նոր որոշմամբ ուսումնասիրվելու են օտարեկրյա ընկերությունների հետ կնքված բոլոր պայմանագրերը, իսկ թուրքական ընկերություններն ընդհանրապես դուրս են հանվելու երկրից։
Դեռեւս նախորդ շաբաթ Լիբիայի վարչապետ Աբդալահ էս-Սենինը սպառնացել էր երկրից վռնդել թուրքական ընկերություններին։ Լիբիայի վարչապետը Թուրքիային մեղադրել էր Լիբիայի ներքին գործերի միջամտության մեջ։





























