ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է 478.91 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.74 դրամ (նվազել է 0.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 735.89 դրամ (նվազել է 0.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.50 դրամ (նվազել է 0.24 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 257.62 դրամ, ոսկին՝ 18,624.6 դրամ, պլատինը՝ 18,016.36 դրամ:
Փետրվարի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479.5 դրամ:





























