Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում 2015թ. ընտրությունների խաղաղ ընթացքը առաջին հերթին կախված է զինվորականներին։ Այս մասին գրում է ԲելՏան։
«Սպասվում է կարեւորագույն քաղաքական քարոզարշավ։ Այն պետք է անցնի կազմակերպված եւ խաղաղ։ Չի կարելի թույլ տալ, որ երկրում անկայուն դրության ստեղծվի։ Դա առաջին հերթին կախված է բանակից։ Բելառուս ժողովուրդը վստահում է իր բանակին եւ ազգային անվտանգության համակարգին։ Եւ այդ բարձր վստահությունը մենք կարդարացնենք»,- հայտարարել է՝ Լուկաշենկոն Մինսկում սպայական անձնակազմին ուսադիրներ շնորհելու արարողության ժամանակ։





























