Գյումրիում փետրվարի 17-ին անհետացած եւ մի քանի օր անց Երեւանում հայտնաբերված 14-ամյա աղջնակի անհետացման հարցի հետ կապված նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա նշեց, որ քրեական գործի հոդվածը նշել չի կարող, որովհետեւ խոսքն անչափահասի է վերաբերում:

«Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Գյումրի քաղաքի 14-ամյա բնակչուհին փետրվարի 17-ին ժամը 08.00-ի սահմաններում տանից դուրս է եկել եւ չի վերադարձել: Փետրվարի 20-ին աղջիկը հայտնաբերվել է Երեւանում: