Պակիստանում Reuters գործակալության գրասենյակի ղեկավար Մարիա Գոլովնինան մահացած է հայտնաբերվել  Իսլամաբադի իր բնակարանում։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։

Գոլովնինայի մահվան պատճառը դեռեւս պարզ չէ։ Ոստիկանության տվյալներով՝ լրագրողի մահվան փաստով տարվում է հետաքննություն, տեղեկացնում է BBC Ռուսական ծառայությունը։