Հայաստանյան քաղաքականություն պետք է նոր սերունդ գա, որը կպայքարի արժեքային նոր համակարգի համար։ Այդ մասին փետրվարի 23-ին Ազգային Ժողովում հայտարարել է անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, քաղաքական գործիչները պետք է դադարեն հայհոյել եւ փողոցային արտահայտություններով դիմել միմյանց։
Ըստ պատգամավորի, նաեւ անհասկանալի է, թե ինչու է ընդդիմությունը, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, խոսում ճգնաժամի մասին, երբ ինքը կողմ է քվեարկել Եվրասիական միությանն ինտեգրվելուն։ «Այժմ դուք պետք է հավասարվեք ոչ թե արեւմտյան չափորոշիչներին, որոնց մասին խոսում եք։ Այլ Բելառուսին, Ռուսաստանին եւ Ղազախստանին։ Դուք ինքներդ եք աջակցել դրան դեկտեմբերի սկզբին կատարած քվեարկությամբ»,- ասել է Մարուքյանը։





























