Լիտվայի պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել վերականգնել երկրում պարտադիր զինվորական ծառայությունը։ Այս մասին գրում է Delfi-ն։

Նշվում է, որ 2008թ. երկիրը  ամբողջովին հրաժարվել էր պարտադիր զինծառայությունից։ Ներկայումս Լիտվայի բանակը լիովին կազմված է պրոֆեսիոնալ զինծառայողներից։

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել էր, որ պլանավորվում է վերադարձնել պարտադիր զորակոչը աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունների պաճառով, գրում է Gazeta-ն։

Ակնկալվում է, որ տարեկան զորակոչվելու է 5 հազար տղամարդ։ Սակայն ծառայության ժամկետը կարող է կրճատվել մինչեւ 9 ամիս։

Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը հայտարարել էր, որ Լիտվայի բանակը կարող է ծառայության ընդունել նախնական զինվորական պատրաստություն չանցած երիտասարդների։