ՌԴ Պետդումայի Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին թեյն ու սուրճը  որակել է իբրեւ բաղադրությամբ թմրանյութին մոտ խմիչքը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Սուրճը առհասարակ պետք չէր։ Դա խմում էին Աֆրիկայի գաղութարարները»,- հայտարարել է Ժիրինովսկին՝ հավելելով, որ այդ խմիչքներն ունեն ավելորդ  «գրգռիչ» հատկություն։

Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը իր հերթին քամահրանքով նկատել է, որ Ժիրինովսկու ղեկավարած կուսակցությունում առանց սուրճի վրա արգելք դնելու էլ գործում են ինքնազսպման խիստ կանոններ։

Անցյալ տարի Ժիրինովսկին իր կուսակիցներին առաջարկել էր սեռական կյանքում նորմատիվներ մտցնել, որոնք նախատեսում են սեռական հարաբերություն ունենալ տարեկան միայն 4 անգամ։