Չեխիայի արեւելքում ռեստորանում տեղի ունեցած հրաձգության արդյունքում 9 մարդ է զոհվել: France Press գործակալության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել չեխական Ուգերսկի-Բրոդ քաղաքում:

«Մեր տեղեկությունների համաձայն, 9 մարդ է մահացել»,- հաղորդել է տեղական հեռուստաալիքը:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Պավել Բենեդիկտ Ստրանսկին իր հերթին հայտարարել է, որ տեղական ժամանակով 13:00-ին ռեստորանում կրակ բացած տղամարդը ձերբակալվել է: Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա չի կարողացել հաղորդել զոհերի հստակ թիվը: