Հայաստանում բանկերի նվազագույն ընդհանուր կապիտալի բարձրացման քաղաքականությունը մեծ անհեթեթություն է։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է նախկն վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով ԿԲ որոշումը՝ բանկերի համար 2017թ. հունվարի 1-ից կապիտալի նվազագույն շեմը 5-ից 30 մլրդ դոլարի հասցնելու որոշումը։

«Ժամանակները, երբ բանկերից խոշոր կապիտալ էին պահանջում, անցել են։ Բանկերի հուսալիությունը որոշելու համար կա կապիտալի ադեկվատության ցուցանիշը»,- ասել է նա։

Նրա խոսքով, Հայաստանում սահմանված շեմը չափազանց բարձր է, ավելի բարձր սահմանել են միայն վեց երկրներ, այն էլ այն երկրները, որոնք ցանկանում են արտահանել կապիտալը, քանի որ իրենց բանկային համակարգերում կապիտալի ցածր արտադրողականություն ունեն։

«Հարցնում էինք՝ ինչի՞ համար է դա․ Պատասխանում էին՝ համախմբման։ Ի՞նչ համախմբում, պատասխծան չկար։ Բերում էին Բելառուսի օրինակը, որտեղ այդ շեմը 45 մլն է, բայց այնտեղ բանկերը պետական են։ Իսկ Ռուսաստանում 4 մլն է։ Նման մեծ երկրում բանկ բացելու համար հարկավոր է ընդամենը 4 մլն դոլար, իսկ մեզ մոտ՝ 60 մլն դոլար»,- նշել է Բագրատյանը։