Հայաստանում գազի հաշվիչների չափաբերումը պետք է ազատականացնել։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Նա հիշեցրել է, որ այժմ գազային հաշվիչները որոշակի պարբերականությամբ չափաբերվում են՝ հնարավոր թերություններից խուսափելու համար։ Այդ խնդիրը դրված է չափագիտության ազգային ինստիտուտի ուսերին։
ՀԾԿՀ-ն պատրաստվում է ազատականացնել այդ շուկան եւ սպառողներին թույլատրել ըստ ցանկության չափաբերումն իրականացնել մասնավոր ձեռնարկություններում, իրենց հաշվին։
«Այժմ նման ընկերություններ չկան, բայց մեր որոշմամբ մենք հնարավորություն կտանք բիզնեսին աշխատել այդ շուկայում»,- ասել է Նազարյանը։





























