«Վարդանանց» բժշկական կենտրոնում հոսպիտալացման ցուցանիշը մոտ 2.5 անգամ ավելի ցածր է, քան այլ նմանատիպ հաստատություններում, քանի որ այստեղ ստանալով այստեղ ամբուլատոր բուժում, զգալիորեն նվազում է պացիենտի հոսպիտալիզացման հնարավորությունը:

Վարդանանց ԲԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի այս ամենից, «Վարդանանցի» բուժման գործընթացի արդյունավետության մասին վկայում է նաեւ մեկ այլ, բավականին կարեւոր վիճակագրական ցուցանիշ: Ի տարբերություն այլ հաստատությունների, «Վարդանանցում» վերջնական ապաքինման համար անհրաժեշտ այցելությունների քանակը 2 անգամ ավելի քիչ է եւ կազմում է միջինը 3 այցելություն` կախված հիվանդության տեսակից:

Եվ ամենակարեւոր ցուցանիշը. համաձայն մեր հարցումների, «Վարդանանցի» 10 այցելուներից 8-ը մեզ մոտ բուժման են ուղարկում նաեւ իրենց հարազատներին ու ընկերներին: 

Ի դեպ, որպեսզի հասանելի դարձնենք բարձր տեխնոլոգինաերով հետազոտվելու հնարավորությունը, ինչը ներառված չէ պետպատվերի շրջանակներում (օրինակ հորմոնալ հետազոտություններ), կենտրոնում պետպատվերով կցագրված բոլոր հաճախորդներին տրամադրվում է մինչեւ 15% զեղչ: