Աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը Դորտմունդի սուպերմրցաշարի 5-րդ տուրում վերջապես հաղթանակ տարավ:

Կրամնիկը սպիտակներով առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի նկատմամբ: Նախորդ չորս տուրերում Կրամնիկը երեք անգամ պարտիան ոչ ոքի էր ավարտել, մեկ պարտություն կրել:  

5-րդ տուրի մյուս երկու պարտիաները եւս արդյունավետ ելք ունեցան: Ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը հաղթեց Շաքրիար Մամեդյարովին եւ խլեց նրանից առաջին տեղը: Հունգարացի Պետեր Լեկոն պարտվեց վիետնամցի Լե Կուան Լիեմին: Հինգ տուրից հետո միանձնյա առաջատարը 3.5 միավոր վաստակած Պոնոմարյովն է: Մամեդյարովն ու Լե Կուան Լիեմն ունեն 3-ական միավոր, Կրամնիկը` 2.5, Նայդիչը` 1.5: