Բրազիլիան, որն առաջիկա տասնամյակում ընդունելու է աշխարհի երկու խոշորագույն մարզական միջոցառումները` ֆուտբոլի 2014-ի Աշխարհի առաջնությունը եւ 2016-ի ամառային Օլիմպիական խաղերը, սկսում է ակտիվ նախապատրաստությունը:

Բրազիլիայի կառավարությունը որոշել է 3 միլիարդ դոլար տրամադրել օդանավակայանների կառուցման ու արդիականացման համար: 400 միլիոն դոլար էլ կտրամադրվի նավահանգիստների նորոգմանը: AP-ի փոխանցմամբ` Բրազիլիան առաջիկա տարիներին ենթակառուցվածքի, մարզական կառույցների շինարարության վրա կծախսի 18 միլիարդ դոլար: