Հայաստանի ազգային հավաքականի ամենախոստումնալից երիտասարդներից մեկը՝ 20-ամյա Արտյոմ Սիմոնյանն օրերս պետերբուրգյան «Զենիթից» տեղափոխվեց շվեյցարական «Ցյուրիխ»: Թե շվեյցարական ակումբի ո՞ր թիմում է հանդես գալու և թե ո՞վ նպաստեց պայմանագրի կայացմանը ֆուտբոլիստը պատմեց NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում:

Արտյոմ, «Ցյուրիխ» տեղափոխվելդ կապվա՞ծ էր Արթուր Պետրոսյանի այնտեղ աշխատելու հանգամանքի  հետ:

Ինձ շատ օգնեցին ՖԻՖԱ-ի գործակալներ` Արկադի և Արթուր Վասիլյանները: Ունեինք մի քանի  տարբերակներ, բայց, երբ առաջ եկավ  «Ցյուրիխի» տարբերակը միանգամից կանգնեցինք դրա վրա և պայմանագիր կքնեցինք: «Ցուրիխն» ինձ գնեց «Զենիթից»:

Ուրիշ ի՞նչ տարբերակներ կային:

 Հիմնական տարբերակները Շվեյցարիայից ու Բելգիայից էին, կային նաև մի քանի այլ առաջնությունների թիմեր, բայց «Ցյուրիխի» առաջարկից հետո միանգամից  դա ընտրեցինք:

Հանդես ես գալու Արթուր Պետրոսյանի մո՞տ` երիտասարդական կազմում, թե՞ «Ցյուրիխի» հիմնական կազմում:

Մինչև ամառ հանդես կգամ «Ցյուրիխ Մ21»-ում` Արթուր Պետրոսյանի մոտ: Կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի ամառը հայտնվեմ հիմնական կազմում:

Ի՞նչ ես կարծում, ո՞ր առաջնությունն է ավելի ուժեղ` Շվեյցարիայի՞նը, թե՞ Ռուսաստանի Պրեմիեր լիգան:

 Ինձ դժվար է ասել, քանի  - որ բարձրագույն խմբում ոչ մի խաղ չեմ անցկացրել` ո'չ «Ցյուրիխի»,  ո´չ  «Զենիթի» կազմում: Կարծում եմ՝ միշտ պետք է նայել եվրագավաթների արդյունքներին: Ռուսաստանից ՉԼ-ին մասնակցում են երկու թիմ, Շվեյցարիայից՝ մեկ, բայց «Բազելը» կարողացավ դուրս գալ շատ ուժեղ խմբից, իսկ ԲԿՄԱ-ն՝ ոչ: Եվրոպայի լիգայում հանդես են գալու «Զենիթն» ու «Դինամոն», իսկ Շվեյցարիայից միայն «Յանգ Բոյզը»:  Ցավոք «Ցյուրիխն» այս տարի չկարողացավ դուրս գալ խմբից:

Վերա ՄարտիրոսյանVera&Football