Այսօր` հուլիսի 20-ին Հունգարիայի մայրաքաղաքում կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Ուշ երեկոյան հայտնի կդառնան 50, 60, 74, եւ 96 կգ քաշային կարգերի հաղթողները: Հայաստանը կներկայացնեն Աշոտ Խաչատրյանը (50 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ) եւ Էդուարդ Սողոմոնյանը (96 կգ): Վաղը գորգ դուրս կգան Նարեկ Խաչատրյանը (55 կգ), Գեւորգ Սահակյանը (66 կգ), Արթուր Ալեքսանյանը (84 կգ), եւ Վաչիկ Եղիզարյանը (120 կգ):
Ազատ ոճայինների պայքարում Հայաստանը եւս ներկայացված կլինի բոլոր քաշային կարգերում:




























