Ռուս հոկեյիստ Իլյա Կովալչուկի գործակալ Ջեյ Գրոսմանը բացահայտել է Իլյայի «Նյու Ջերսի դեվիլս» ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու  մանրամասները:

Պայմանագիրը 17 տարով է, որի ընթացքում Կովալչուկը կստանա 102 մլն դոլար եկամուտ: Ընդ որում, հոկեյիստի աշխատավարձը կկազմի տարեկան 550 հազարից մինչեւ 11,5 միլիոն դոլար: Հաղորդում է Lenta.ru-ն:

Առաջին 2 խաղաշրջանում «Նյու Ջերսիի» հետ նոր պայմանագրով Կովալչուկը կստանա տարեկան 6 մլն դոլար: 2017-2018 թ.թ. նա կստանա 10,5 մլն դոլար, որից հետո հոկեյիստի աշխատավարձը աստիճանաբար կնվազի՝ մինչեւ 2021-2022 թթ. կազմելով 750 հազար դոլար: Իսկ դրան հաջորդող 5 տարիներին նա կստանա տարեկան 550 հազար դոլար: