Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 27-ին, ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Հրդեհը մարվել է ժամը 05.45-ին:

Խոհանոցում այրվել է սեղան (2 քմ) եւ տանիքին ամրացված փրփրապլաստը՝ (3 քմ):