Փետրվարի 27-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 26-ամյա Արմինե Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: