Անօրինական մարմնավաճառության գործի շրջանակում այսօր` հուլիսի 20-ին հարցաքննվել են ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացողներ Ֆրանկ Ռիբերին եւ Քարիմ Բենզեման: Ֆուտբոլիստները բաժանմունք են հրավիրվել Փարիզի գիշերային ակումբներից մեկում անչափահաս մարմնավաճառուհու ծառայություններից օգտվելու կասկածանքով: AFP-ն հայտնում է, որ վերջերս հարցաքննության ժամանակ մարմնավաճառուհիներից մեկը նշել է, թե իր ծառայություններից օգտվել են ֆուտբոլիստները: Եթե Ռիբերիի եւ Բենզեմայի մեղքն ապացուցվի, յուրաքանչյուրին կսպառնա երեք տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրոյի տուգանք:
Հասանելի է
русский



























