Փրկարար ծառայությունը մարտի 1-ին, ժամը 02.58-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլ. սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 SV 878 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը՝ 1993 թ. ծնված Կ. Ե.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 2 ուղեւորների (1993 թ. ծնված Ա. Ա., մյուս ուղեւորի անձը պարզված չէ): Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են ծանր:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան եւ հատուկ տեխնիկայի միջոցով տեղավորել քարշակի վրա:





























