Մոսկվայում կովկասցիների երկու խմբի միջեւ հրաձգություն է եղել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։ Հրաձգության հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս մեկը վիրավորվել է։

Միջադեպը տեղի է ունեցել «Լի-Լու» ռեստորանի մոտ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, թե ռեստորանի տարածքում հրաձգության մասնակցել են ութ մարդ։ Զոհվել է 22-ամյա ժամկետային ծառայող։ Նրա ընկերը՝ 24-ամյա չեչենը տեղափոխվել է հիվանդանոց։

Հանցագործները թաքնվել են դեպքի վայրից սեւ մեքենայով։ Հարուցվել է քրեական գործ։