Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 08:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, Տիգրան Աթոյանը, Իսակովի պողոտայի եւ Մոնթե Մելքոնյան փողոցի հատման հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 44 QQ 445 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե հատվածին:

Վթարի հետեւանքով վարորդ Տ. Աթոյանն ու նրա ուղեւորուհի՝ Երեւանի բնակիչ, 25-ամյա Քրիստինե Թամրազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Վթարի վայր ժամանած  քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը նշանադրվածներ են:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում