Փետրվարի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 69-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել, ինչի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























