Փետրվարի 28-ին, ժամը 20.40-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Գրիգոր Լուսավորչի եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով վերջինիս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն։





























