Մոսկվայում ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը հուշում է վտանգավոր գործունեության սկզբի մասին: Այս մասին NEWS.am-ին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

«Նեմցովի սպանությունը դատապարտելի երևույթ է, մանավանդ, երբ այդպիսի հանցագործությունը տեղի է ունենում Ռուսաստանի համար լարված այսպիսի քաղաքական իրավիճակում։ Մոսկվայում ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը հուշում է վտանգավոր գործունեության սկզբի մասին»,-ասաց Սեֆիլյանը:

Նշենք, որ ռուս ընդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Սպանության փաստով քրգործ է հարուցվել։