Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի Երեւանի Էստոնական փողոցի աղբամաններից մեկի մոտ ատրճանակ է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Էստոնական փողոցի թիվ 7 հասցեի դիմաց հայտնաբերել է «COLT» տիպի ատրճանակ՝ դատարկ պահունակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























