Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները մարտի 1-ին, ժամը 19.50-ին, Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 42-ամյա Ժորա Ռ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. հունիսի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով: