Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 27-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից  բացահայտվել է 14-ը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ

Բացահայտվել է գողության` 12, գույքի դիտավորությամբ ոչնչացման` 2, խարդախության` 13,   յուրացման` 3, կողոպուտի եւ  մաքսանենգության 1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության  4 եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1  դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 39-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: