Մարտի 1-ին, ժամը 08.00-ին, Երեւանի Իսակովի պողոտայի եւ Մոնթե Մելքոնյան փողոցի խաչմերուկում «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























