Մարտի 1-ին, ժամը 20.30-ին, «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 34/5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: